fbpx

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ներկայացվել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» նորաստեղծ հիմնադրամի գործունեությունը

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ներկայացվել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» նորաստեղծ հիմնադրամի գործունեությունը

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կազմակերպվեց հատուկ միջոցառում` հայ համայնքի մի շարք կառույցներին ու անհատներին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» նորաստեղծ հիմնադրամի գործունեությունը ներկայացնելու համար։

Հանդիպման սկզբում նշեցի, որ մեր հիմնական գործառույթներից է ադրբեջանական հանցանքների ապացույցներ ամրագրելը, հետազոտելը, մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելուն նպաստելը:

Դրանից բացի, հիմնադրամի գործունեության ուղղություններն են լինելու.

• Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը,

• մարդու իրավունքների և սոցիալական արդարության, ազգային անվտանգության ապահովումը,

• գիտակրթական և հետազոտական գործունեությունը, հանրային իրազեկումների միջոցով հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացումը,

• հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը,

• Հայաստանի, Արցախի և Հայկական սփյուռքի միջև կապերի, համահայկական համերաշխության ապահովումը և ազգային արժեքների պաշտպանությունը:

Գործարկման փուլում է www.tatoyanfoundation.org կայքը, որի միջոցով հնարավոր է նվիրատվություններով աջակցել հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։

Ընդգծեցի ևս մեկ անգամ, որ հիմնադրամի հետ կապված` իրականացնելու եմ ակտիվ հանրային գործունեություն։ Հիմնադրամը չունի որևէ օլիգարխից ֆինանսավորում․ ֆինանսական աջակիցներն են մեր անհատ հայրենակիցները:

Ներկայացրեցի, որ հիմնադրամում աշխատակիցները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախկին աշխատակիցներն են․ պրոֆեսիոնալներ են և ունեն ճգնաժամային իրավիճակներում աշխատելու մեծ փորձառություն։

Հանդիպմանը մասնակցել են Լոս Անջելեսի, Չիկագոյի և մի շարք այլ քաղաքների հայկական կառույցների ղեկավարներ ու անհատներ` հայտնի փաստաբաններ, լրագրողներ, պատմաբաններ, արվեստագետներ և այլն:

Հ․Գ․ ԱՄՆ-ում եմ գտնվում գործնական այցով, որի շրջանակներում տեղի են ունեցել բարձրաստիճան հանդիպումներ, քննարկվել են նոր ծրագրեր ու նախաձեռնություններ:

Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» նորաստեղծ հիմնադրամ տնօրեն

Տարբեր բուհերի ուսանողների 67 հայեցակարգերից 10-ը ներկայացվեցին բանավոր քննարկման և վերջնական փուլին: Միջոցառումը կազմակերպել էին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և «Հայրենամետ» ՀԿ-ն:

Ավարտվեց Հարվարդի բանակցային մեթոդաբանությամբ կազմված բանակցային հմտություններին վերաբերող դասընթացների շարքը, մասնակիցները ստացան հավաստագրեր։ «Թաթոյան» հիմնադրամի կազմակերպած դասընթացները վարեց կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

«Թաթոյան» հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 3-ին տեղի ունեցավ բանակցությունների ժամանակ արդյունավետ համոզելուն նվիրված թեմայով դասընթացը։ Կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց բանակցությունների ժամանակ գրագետ և համոզիչ ելույթ ունենալու, զրուցակցի մանիպուլյացիաներից խուսափելու և փաստարկների միջոցով պահանջված արդյունքին հասնելու մեթոդները…

Բանակցությունների հմտություններ, ռազմավարական հաղորդակցություն, արդյունավետ համոզում, փոփոխությունների կառավարում. «Թաթոյան» հիմնադրամի նոր դասընթացների թեմաներն առաջիկա շաբաթների համար։ Կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ, Արթուր Մարտիրոսյանը ուսանողներին ներկայացրեց արժեքավոր բանախոսություն։ Դասընթացները կլինեն շարունակական։

2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային…

Արման Թաթոյանը՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրավերով, Մոսկվայում հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության ընթացքում ազատությունից զրկելու, մասնավորապես՝ ձերբակալման, ձերբակալված անձի իրավունքների և դրանց երաշխավորման խնդիրներին, ինչպես նաև անթույլատրելի պրակտիկ դրսևորումներին։ Դասախոսության ընթացքում…

Վերքերը չեն սպիացել, ձեր սխրանքը չի խամրելու: Հավերժ փառք ու խոնարհում հանուն Հայրենիքի ընկած Հերոսներին:

Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության: Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին: Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ…

ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական դատարանի երեկվա արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի`…

Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն…

ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ: Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության,…

ԱՄՆ-ում Լոս Անջելեսի հրդեհների հետևանքներն իրապես աղետալի են` տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր անտուն մնացած մարդիկ: Հրդեհները հատկապես մեծ վնասներ են պատճառել մեր հայրենակիցներին` ավերելով ոչ միայն մարդկանց տներ, այլ նաև հայկական համայնքի կառույցների շենքեր: Հատկապես ցավալի էր տեսնել` ինչպես…

Skip to content