fbpx

Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի տարածքից զավթած տարածքներում՝ Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ կառուցում է զինվորական ճանապարհներ, դիրքեր, բունկերներ

Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի տարածքից զավթած տարածքներում՝ Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ կառուցում է զինվորական ճանապարհներ, դիրքեր, բունկերներ

Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի տարածքից զավթած տարածքներում՝ Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ կառուցում է զինվորական ճանապարհներ, դիրքեր, բունկերներ և այլն։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Արման Թաթոյանը՝ ներկայացնելով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք աշխատանքների արդյունքները։

Ադրբեջանական զինված ծառայողներն ուղիղ թիրախի տակ են պահում Ջերմուկ քաղաքը, Ջերմուկի ՀԷԿ-ը, արոտավայրերը, խոտհարքները, վարելահողերը: Սա հաստատվում է մեր ամրագրած ապացույցներով։ Նրանք այս պահին տեղակայված են Արջիսարում և այլ վայրերում:

Արման Թաթոյանը մանրամասնել է, որ ադրբեջանական զինված ծառայողները 2022թ. սեպտեմբերին օկուպացրած ՀՀ տարածքում կառուցում են զինվորական ճանապարհներ. հանքերից, տարբեր տեղերից բերում են քարեր, մանրացնում, լցնում ճանապարհին, հետո ցեմենտի կամ այլ նյութերով միախառնում են, որպեսզի իրենց նոր կառուցվող դիրքեր տանող ճանապարհները հարմարավետ լինեն։ Ակնհայտ է, որ նրանք պատրաստվում են ձմռանը։

Ընդ որում, այդ ճանապարհներն ունեն 10-12 մետր լայնություն։

Այս ամենը վկայում է, որ ադրբեջանական զինված ուժերը նպատակ չունեն հեռանալու թե´ ՀՀ օկուպացված տարածքներից, թե´ մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրենը շեշտել է, որ այսքանից հետո միայն միամիտը կարող է կարծել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության է պատրաստվում։ Արման Թաթոյանը համոզված է, որ այդ խաղաղության փաստաթուղթը, եթե կնքվի այս պայմաններում՝ այդ փաստաթուղթը չի գործելու։

Նա նորից կրկնել է, որ մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարաքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից։

Այո, պատերազմից անմիջապես հետո` 2020թ. դեկտեմբեր ամսից իմ առաջ քաշած ապառազմականացված անվտանգության գոտու գաղափարը լիովին իրատեսական է։

Հ․Գ․ Հիմնադրամի ունեցած փաստահավաք տվյաներն ավելի շատ են, բայց հասկանալի պատճառներով ամբողջը չի հրապարակվում։

Վերքերը չեն սպիացել, ձեր սխրանքը չի խամրելու: Հավերժ փառք ու խոնարհում հանուն Հայրենիքի ընկած Հերոսներին:

Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության: Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին: Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ…

ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական դատարանի երեկվա արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի`…

Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն…

ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ: Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության,…

ԱՄՆ-ում Լոս Անջելեսի հրդեհների հետևանքներն իրապես աղետալի են` տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր անտուն մնացած մարդիկ: Հրդեհները հատկապես մեծ վնասներ են պատճառել մեր հայրենակիցներին` ավերելով ոչ միայն մարդկանց տներ, այլ նաև հայկական համայնքի կառույցների շենքեր: Հատկապես ցավալի էր տեսնել` ինչպես…

Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագիրն արդեն երկրորդ անգամ Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն։ Ադրբեջանական իշխանական հեռուստաընկերությունը Հայաստանի Շիրակի մարզի Հառիճավանք վանական համալիրը պատմական փաստերի կեղծումով ներկայացնում է՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի մաս։ Այս տեսանյութում Հառիճավանքը ներկայացվում է՝ որպես ալբանական կրոնական,…

Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է նրա միակողմանի թելադրանքի ներքո: Երկիրը կանգնել է գոյութենական սպառնալիքների առաջ, և ՔՊ իշխանությունն այս հարցում միայն նպաստել է Ադրբեջանին՝ նրա…

Սիրելի՛ հայրենակիցներ, 2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների ապահով կյանքի և զորեղ Հայրենիքի՝ մենք պարտավոր ենք ոտքի կանգնել ու շարժվել առաջ։ Չպետք է վախենանք դժվարություններից. մենք ունենք…

Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ: Բավական չէ առաջարկում են Վեհափառ Հայրապետի ուղերձի հրապարակման նվաստացուցիչ պայմաններ, մի հատ էլ մանիպուլացնելով՝ ցույց են տալիս, թե իբր իրենք ամեն ինչ արել են,…

ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար` մեր պետության հիմքերն ու ժողովրդի դիմադրողականությունը քայքայելու հաշվին: Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝…

Այսօր Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հպարտացել է, թե Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում տների տանիքներ են նորոգվել և պարծեցել է, թե խոստում է պահել:  Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգման խոստումներով, երբ իրենց պաշտոնները պահելու մոլուցքի պատճառով…

Skip to content